Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում այսօր տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը։ Ձմեռը ժպիտով ճանապարհելու և բարձր տրամադրությամբ գարունը դիմավորելու միջոցառումն իրական տոն է դարձել բոլորի համար։
Ներկաներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Շատ ուրախ եմ, որ բարձր տրամադրություն եմ զգում ամենուր, շատ կարևորում եմ նաև միջոցառումների տրամաբանության մեջ փոփոխություն մտցնելը։ Այժմ Մեծ Սարիարում ենք և ևս մեկ անգամ հավաստում ենք, որ նպատակ ունենք Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր զարգացնել։ Մեծ աշխատանք է տարվել միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Թող «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակն՝ ազդարարելով գարնան սկիզբը»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Կարդացեք նաև
Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ, մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ, պատվոգրեր ու հրաշալի ժամանց․ «Շիրակի ձմեռ-2022»-ը ջերմ եղանակով ու ջերմ մթնոլորտում անցկացվեց։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ