«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»:
Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով: Հուսով եմ՝ ՌԴ իշխանությունները հետևություններ կանեն այս ամենից։