«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանի դեմ կիրառվում են բավականին խիստ պատժամիջոցներ, որոնք փաստացի «կտրում» են Ռուսաստանն այսպես ասած քաղաքակիրթ աշխարհից կամ եվրաատլանտյան միջավայրից:
Որոշում է կայացվել անգամ ՌԴ-ն Եվրոպայի Խորհրդից հեռացնելու մասին: Բարդ է ասել, թե այդ պատժամիջոցները ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանի նախագահ Պուտինի որոշումների վրա:
Հայաստանի համար կա մի խնդիր, թեև ոչ միայն Հայաստանի, այլ գործնականում բոլոր հետխորհրդային երկրների, բացառությամբ թերևս ՆԱՏՕ անդամ Մերձբալթյան եռյակի: Արդյո՞ք Եվրաատլանտյան միջավայրից Ռուսաստանին «կտրելը» կարող է հանգեցնել Մոսկվայում «հակառակ ռեակցիայի», ու Կրեմլը դնի խնդիր «կտրել» հետխորհրդային տարածքը, կամ ինչպես ասում են՝ վերականգնել երկաթե վարագույրը:
Կարդացեք նաև
Սա առանցքային մարտահրավեր է, որին դիմագրավելու հարցում հետխորհրդային գոտու բոլոր երկրները թերևս դառնում են «բնական դաշնակիցներ», եթե նրանց համար իհարկե կարևոր է սեփական ինքնիշխանությունն ու աշխարհի հետ ըստ այդմ հարաբերվելու ազատությունը: