Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները բարձրախոսներով ահաբեկում են։ Համացանցում տարածված տեսագրությունում հնչող ձայնը հայերենով ասում է, որ բնակիչները պետք է հեռանան տարածքից, հակառակ դեպքում ուժ կկիրառվի։ Ձայնագրության մեջ հնչում է, որ կորուստների համար պատասխանատվությունը կրելու են բնակիչները, եթե չհեռանան։
Aravot.am-ի հետ զրույցում Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը հայտնեց, որ արդեն երրորդ օրն է՝ այս վիճակն է։
«Նույն քարոզչական մեքենան է, նույն տեքստը, սպառնում են, պահանջում են դուրս գալ։ Ասում են՝ եթե ձեր երեխաների կյանքը թանկ է, հեռացեք, դա մեր տարածքն է․․․ Երրորդ օրն է արդեն։ Քայլեր ձեռնարկվում են։ Բանակցություններ են վարում։ Ոչ, կրակոցներ չեն եղել, քարոզչական մեքենան է նույն բանն անընդհատ կրկնում։ Մարդիկ․․․ձեր մոտ որ նման բան լինի, ի՞նչ կանեք։ Հոգեբանական ճնշումը միշտ էլ ազդել է, երեխաներն են վախեցել, դա բնական է, բայց ոչ մի խուճապ չկա»,-նշեց Զորիկ Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ