ՊԵԿ-ի հրաձգարանում մեկնարկել են 2022 թ․-ի հրաձգության կրակային վարժանքները: Մասնակցել են կոմիտեի տարբեր ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք զենք կրելու իրավունք ունեն: 2021 թ․-ին կրակային վարժանքների ժամանակ վերապատրաստվել է կոմիտեի մոտ 80 աշխատակից: Այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը: Տարեվերջին կամփոփվեն ՊԵԿ կրակային պատրաստվածության ցուցանիշները:
Հիշեցնենք, որ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն օրենսդիրն ընդունեց 2021թ-ի տարվա մարտի 3-ին: Նախագծի մշակումը պայմանավորված էր ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ: Մարտական զենքի կիրառությունը նախատեսվում է կոմիտեի օպերատիվ-ծառայողական, մաքսանենգության, ներքին անվտանգության և մաքսային սահմանով տրանսպորտային միջոցներում ապօրինի ապրանքների տեղափոխումը խափանելու, բացահայտելու գործընթացներում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր հրաձգարանն ունի: Այն համապատասխանում է հրաձգության անվտանգության բոլոր նորմերին` համապատասխան լիազորված մարմնի կողմից ստացել է հրաձգային օբյեկտներ գործարկելու թույլտվություն:
Զենք պահելու, կրելու և օգտագործելու թույլտվություն ստանալու նպատակով նոր աշխատակիցների համար ՊԵԿ ուսումնական կենտրոնում կանցկացվեն հատուկ պատրաստության դասընթացներ:
Կարդացեք նաև
ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ