Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի իրավունքները ներկայացված լինել Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում:
Որոշման համաձայն՝ Ռուսաստանը կշարունակի մնալ Եվրախորհրդի անդամ և Եվրախորհրդի կոնվենցիաների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՌԴ ընտրված դատավորը նույնպես մնում է Դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված դիմումները կշարունակեն քննվել դատարանի կողմից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցները ժամանակավոր են և հաղորդակցության ուղիները բաց են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ