Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի նախկին օգնական․ Ես ո՛չ դեսպան եմ ուզում գնալ, ո՛չ էլ որեւէ այլ պաշտոնի, մտադիր եմ բիզնեսով զբաղվել․ «Հրապարակ»

Փետրվար 26,2022 11:56

Այս տարվա հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Հեղափոխությունից հետո Սարգսյանների ընտանիքը Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարաններից էր՝ երկվորյակ եղբայրներից մեկը վարչապետին էր ուղեկցում ամենուր՝ օգնականի կարգավիճակում, մյուս եղբայրն ԱԺ պատգամավոր էր եւ նախընտրական փուլերում էր մեծ ծառայություններ մատուցում՝ կոորդինացնելով ձայներ բերելու գործընթացը, իսկ հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ստվերային աջակիցներից էր եւ կառավարման գործընթացներում լուրջ դերակատարում ուներ այս տարիներին։

Օգնական Նաիրի Սարգսյանի անակնկալ ազատումը որեւէ կերպ չբացատրվեց, թեեւ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ նա շուտով Կանադայում դեսպան է նշանակվելու, հետո գրվեց, թե նրա ազատումն առնչվում է դեռ 2021 թվականի նոյեմբերից ԱԱԾ-ում քննվող «զրահաբաճկոնների» քրեական գործին։

Մեզ եւս նման տեղեկություններ են հասել, ուստի կապվեցինք Նաիրի Սարգսյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը, թե ինչու է ազատվել պաշտոնից, ինչով է զբաղվում հիմա։  Նաիրի Սարգսյանն ասաց, որ  գտնվում է Դուբայում, ավելի ուշ Տիկ-տոկում տեսանյութ տեղադրեց, թե ինչպես է ծովում լողում, հանգստանում։ Մեզ հետ զրույցում ասաց, որ մտադիր է բիզնեսով զբաղվել ու Դուբայ հենց այդ գործերով է մեկնել։

«Իմ ազատման պատճառների վերաբերյալ ինչ գրվել է մամուլում, բոլորը սուտ է, տարբեր հորինված բաներ են, մարդկանց երեւակայության արդյունք է։ Ես ո՛չ դեսպան եմ ուզում գնալ, ո՛չ էլ որեւէ այլ պաշտոնի։ Առհասարակ, պետական պաշտոն չեմ ուզում ստանձնել։ Նախորդ չորս տարիներին, որ աշխատել եմ, բավականին ծանր է եղել։ Արդեն վաղուց որոշում ունեի, որ մասնավոր ոլորտում բիզնեսով զբաղվեմ։ Խառը ժամանակ, բարդ շրջանում, երբ պատերազմ էր, քովիդ եւ այլն, ճիշտ չէր լինի իմ դուրս գալը աշխատանքից։ Դրա համար հենց զգացի՝ ամեն ինչ նորմալ է, անդորր է՝ քաղաքական առումով, ընտրություններն անցել են, որոշեցի, որ պետք է բիզնեսով զբաղվեմ։ Հիմա նաեւ նմանատիպ հանդիպումների համար եմ եկել էստեղ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28