Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ Ուկրաինայում. թարմացում

Փետրվար 26,2022 11:20

Ուկրաինայում գիշերվա ընթացքում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել դիրքերում, ռուսական բանակն առաջ չի շարժվել, Կիևի և այլ խոշոր քաղաքների վրա գրոհ չի եղել: Կատաղի մարտեր են ընթացել Վասիլկով քաղաքի մոտ՝ Կիևից հարավ-արևմուտք, որտեղ գտնվում է ռազմաբազա: Կիևի մատույցներում հնչել են կրակոցներ: Մարտեր և կրակոցներ են եղել նաև երկրի հարավում՝ Նոր Կախովկում, Խերսոնում, Օդեսայի շրջանում:

ԱՄՆ-ը, ԵՄ-ը- Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես հայտարարել են պատժամիջոցների մասին, այդ թվում` պատժամիջոցներ Պուտինի դեմ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է արագացված կարգով Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն, բացի այդ, Բայդենի վարչակարգը Կոնգրեսին խնդրել է հաստատել Ուկրաինային 6.4 մլրդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնության փաթեթը:

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որում դատապարտվում էր Ուկրաինայի վրա հարձակումը:

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկոֆորովը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ Ուկրաինան նախկինի պես պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների:

«Մենք համաձայնություն ենք տվել Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին: Հենց այս ժամերին կողմերը խորհրդակցություններ են անցկացնում բանակցային գործընթացի տեղի և ժամի վերաբերյալ: Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան մեծ հնարավորություն կա վերադառնալու բնականոն կյանքին»,- գրել է Նիկիֆորովը:

Ամերիկյան Washington Post-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմն Ուկրաինայի նախագահին առաջարկել է օգնություն՝ Կիևից նրան առավել անվտանգ վայր տարհանելու գործում, բայց նա հրաժարվել է:

Ինքը՝ Զելենսկին հայտարարել է, որ մայրաքաղաքում է և որպես ապացույց՝ լուսանկար է հրապարկել իր աշխատակազմի շենքի ֆոնին: «Այժմ ցանցում մեծ քանակությամբ կեղծ տեղեկություն կա, իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, և տարհանում է իրականացվում: Ուրեմն այսպես. այստեղ մենք ոչ մի զենք վայր չենք դնում, կպաշտպանենք մեր երկիրը»,- ասել է Զելենսկին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Աղբյուրներ՝ BBC, WASHINGTON POST

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28