Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ Բոլորը պետք է տեսնեն, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին մենք ենք ցանկանում ապահովել․ «Ժողովուրդ»

Փետրվար 26,2022 11:00

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է hայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ». սա նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության 4-րդ կետն է, ինչը, որքան էլ ցավոտ է, նշանակում է, որ Արցախի սահմանների վերահսկողությունը միայն ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով հայտարարության վերոնշյալ դրույթին, ասում է՝ եռակողմ հայտարարության կետերն Ադրբեջանը լիարժեքորեն չի կատարել, հետևաբար՝ շտապողականություն դրսևորելու առիթ նաև մենք չունենք:

«Արցախում ռուսական խաղաղապահ զորքերն իրենց առաքելությունն իրականացնում են, բայց մենք Արցախի անվտանգության ապահովումը չպետք է թողնենք միայն ռուս խաղաղապահներին: Ի վերջո՝ բոլորը պետք է տեսնեն, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին մենք ենք ցանկանում ապահովել: Բացի այդ՝ եթե հասարակությունը վերջապես գա այն գիտակցմանը, որ Արցախի անվտանգությունն ապահովելով՝ ապահովում ենք նաև Հայաստանի անվտանգությունը, ապա կարծում եմ Հայաստանում կլինեն մարդիկ (համոզված եմ՝ հիմա էլ կան), որ կնախընտրեն տեղափոխվել Արցախ ու այնտեղ բնակվել: Իհարկե, դրա համար թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պետք բարենպաստ պայմաններ ստեղծեն»,- հավելում է մեր զրուցակիցը:

Պատգամավորն ընդգծում է նաև՝ գործող կամ հետագա իշխանության համար առաջնային խնդիրն Արցախի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը պետք է լինի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28