Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանի «տարվա լավ սկիզբը». ցուցանիշները բավականին տխուր են ու մտահոգիչ․ «Ժողովուրդ»

Փետրվար 26,2022 10:40

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ –օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով երեկ իր ֆեյսբուքյան էջում «մեծամտացել է» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Օրինակ, նա հրապարակել է ցուցանիշները եւ նշել՝ «Տարվա լավ սկիզբ»:

Բայց նկատենք, որ Քերոբյանը հրապարակել է միայն 2022 թվականի հունվար ամսվա ցուցանիշները 2021-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ըստ որի՝ այս հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մեր երկրում տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 15.4 տոկոսով, շինարարության ծավալները՝ 3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 11.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 16.6 տոկոսով: Բայց եթե դիտարկենք այս տարվա հունվար ամսվա նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՎԿ-ի հրապարակած տվյալները, ապա կպարզենք, որ ցուցանիշները բավականին տխուր են ու մտահոգիչ:

Օրինակ, այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ը՝ նվազել է 45 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 37.8 տոկոսով: Ամենակարեւորը՝ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում ունենք գրանցած՝ 28.7 տոկոսի չափով: Միայն արտահանման ծավալները 2022 թվականի հունվարին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ պակասել են 17.9 տոկոսով, ներմուծմանը՝ 33.9 տոկոսով: Իսկ սպառողական շուկայում արձանագրված գնաճն էլ կազմել է 1.6 տոկոս: Ահա տարվա լավ սկիզբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28