Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, ուրբաթ օրը վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցում և պահանջում էր Ռուսաստանից անհապաղ դուրս բերել իր զորքերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը կողմ են քվեարկել ԱՄՆ-ի և Ալբանիայի առաջ քաշած բանաձևին, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն ձեռնպահ են մնացել, հաղորդում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:
Փաստաթուղթն առաջարկում էր պարտավորեցնել Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը և զերծ մնալ ՄԱԿ-ի ցանկացած պետության դեմ ուժի կիրառման սպառնալիքից։ Ըստ բանաձևի նախագծի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պարտավորեցներ Ռուսաստանին անհապաղ, ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Բացի այդ՝ Ռուսաստանը պետք է չեղարկեր Դոնեցկի և Լուգանսկի անջատողական միավորների ճանաչման որոշումը։ Փաստաթուղթը կողմերին կոչ էր անում հավատարիմ մնալ Մինսկի համաձայնագրի դրույթներին և կառուցողական աշխատանք տանել համապատասխան միջազգային ձևաչափերում, ներառյալ նորմանդական ձևաչափում և եռակողմ կոնտակտային խմբում:
Բանաձեւը դատապարտված էր ձախողման Ռուսաստանի վետոյի իրավունքի պատճառով, որը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Այդուհանդերձ, քննարկումը խորհրդում լավ հնարավորություն էր բողոքի ձայն հնչեցնել ընդդեմ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակում սկսելու որոշման:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում