Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի գրասենյակը «Ֆեյսբուք»-ում իր էջի նախկին կառավարողներից չի ստացել էջի կառավարման թույլտվությունները

Փետրվար 25,2022 20:30

«Ֆեյսբուք»-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջի նախկին կառավարողները ՄԻՊ գրասենյակին դեռևս չեն փոխանցել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի կայքը։

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հարգելի հետևորդներ,

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia) ստեղծվել և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Մինչ այդ հայցելով ձեր ներողամտությունը՝ խնդրում ենք հետևել Պաշտպանի պաշտոնական կայքի թարմացումներին»,- ասվում է իրազեկման մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28