Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Լոգիստիկ տեսանկյունից էլ ՌԴ-ի համար շահեկան կլինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնումը». Ստանիսլավ Պրիտչին

Փետրվար 25,2022 21:33

«2021-ը համաշխարհային տնտեսության համար բարդ ժամանակահատված էր»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Երևան կլոր սեղանի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը:

Ըստ նրա՝ թեև տնտեսական զարգացման լավատեսական կանխատեսումներ կային, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես դասավորվեց, որ նման բան չեղավ: Համեմատելով ՀՀ-ում և Ադրբեջանում տնտեսական աճի տեմպերը՝ նա ասաց. «2021-ի հետ կապված լավատեսական կանխատեսումներ կային, սակայն իրողություններն այն կերպ զարգացան. պատերազմ և հետևանքներ: Ադրբեջանն ավելի մեծ տնտեսական աճ է գրանցել: Ադրբեջանի տնտեսական զարգացման վրա մեծ ազդեցություն գործեցին ծախսերը, որոնք կապված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած նոր տարածքների ենթակառուցվածքները զարգացնելու հետ: Բայց նաև այդ տարածքները նոր հնարավորություններ են բացում Ադրբեջանի տնտեսական զարգացման համար»:

Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման մասին՝ Ազա Միհրանյանը փաստեց՝ հիմնական տնտեսական հոսքերը, որոնք ազդում են ՀՀ տնտեսական զարգացման վրա, դրսից են: Ընդհանրությունների մասին ասաց. «Երկու երկրներին էլ բնորոշ են նոր հնարավորությունները, ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը՝ երկաթուղային, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում: Այստեղ որպես կոորդինատոր մեծ դերակատարություն ունի ՌԴ-ն: Իմ կարծիքով՝  բացառապես ՌԴ-ի կոորդինացնող դերակատարությամբ կարող են հաջող իրականացվել տարածաշրջանային տնտեսական ծրագրերը»:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը փաստեց՝ ՌԴ-ի համար լուրջ իրավիճակ է, երբ իր հիմնական գործընկերները Հարավային Կովկասում հակամարտում են: Նա մանրամասնեց. «Այս երեսուն տարիները ՌԴ-ի համար դիվանագիտական լուրջ փորձություն էին: Ցանկացած ակտիվություն Հայաստանի հետ Ադրբեջանում է դժգոհություն առաջացնում և հակառակը: Ցանկացած համագործակցություն հակամարտության պրիզմայով է անցկացվում»:

Ըստ քաղաքագետի՝ հակամարտությունը, որը ի վերջո ավարտի, թույլ կտա տարածաշրջանում հաղթահարել բաժանարար գծերը: Խոսելով Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված հռչակագրի մասին՝ նա ասաց. «Եթե մասշտաբի տեսանկյունից նայենք, ապա այս հռչակագիրը շատ մասշտաբային է, այն շատ հարցերում ավելի շատ կրում է գործընկերային բնույթ: Սակայն ռազմավարական համագործակցության տեսանկյունից, եթե համեմատենք ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև 1997-ին կնքված համաձայնագրի հետ, ապա այն ավելի խորն է ռազմավարական տեսանկյունից: Ադրբեջանի հետ առաջին փուլում խնդիր է դրվել նոր իրողություններում ամրագրել համագործակցության ոլորտները՝ ելնելով նոր ստատուս քվոյից՝ պատերազմից հետո: Տնտեսական առումով լոգիստիկ տեսանկյունից Ռուսաստանի համար շահեկան է ՀՀ-ի և Ադրբեջանի համագոյակցության ընդլայնումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28