Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Ուկրաինայի և Լեհաստանի նախաձեռնությամբ ձեռնարկել են կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու գործընթաց: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Նրա խոսքով՝ այդ հարցով վերջնական որոշումը կլինի շուտով:
Դա կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի քաղաքացիների չեն կարող դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոշվել է կասեցնել ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ-ի ներկայացուցչության իրավունքները։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ