Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Արեւմուտքին հաջողվեց լավ պրովոկացիա սարքել»

Փետրվար 25,2022 19:20

«Ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, դժբախտաբար, պատերազմ է, ինչի համար խորապես ցավում եմ եւ կարծում, որ պատերազմական գործողությունները պետք է շուտափույթ դադարեցնել: Հասկանում եմ, որ Արեւմուտքին հաջողվեց լավ պրովոկացիա սարքել, որովհետեւ  պատերազմը հաջորդեց նրան, որ Ուկրաինայի ղեկավարը հայտարարեց, որ հրաժարվում է Մինսկի երկու համաձայնագրերից, որոնք պետք է Ուկրաինայի կազմում որոշակի կարգավիճակ տային Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններին: Եվ Ռուսաստանը վերլուծելով  ենթադրեց, որ ավելի լավ է ինքը հարձակվի: Անկեղծ ասեմ, ես չէի սպասում, որ Ռուսաստանը այդպիսի լայնամասշտաբ հարձակման կանցնի պատժելու համար: Ժամանակակից պատերազմ է, որտեղ չկա ռազմական սահմանագիծ: Ահավոր վատ եւ խառը իրավիճակ է, ինչը բոլոր դեպքերում երկու կողմին էլ թուլացնում է: Խնդիրն այն է, թե Ռուսաստանը որքան ժամանակ կդիմանա»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ռուս-ուկրաինական հակամարտության մասին:

Այս պատերազմում Թուրքիայի դիրքավորման մասին, պարոն Բագրատյանն ասաց. որ Թուրքիան ընդամենը թեթեւակի դատապարտել է Ռուսաստանին: «Ուկրաինան պահանջեց, որ Թուրքիան ռուսական նավերի համար փակի նեղուցը, բայց Թուրքիան չփակեց՝ ասելով, թե այն նավերը, որոնք բազավորված են Սեւ Ծովում, բաց է թողնում: Այսինքն, գործը կիսատ արեց: Իսկ ինչ վերաբերում ե Ադրբեջանին, կարծում եմ, որ Հայաստանում խանդով են նայում Մոսկվա Ալիեւի այցին: Սակայն վստահ եմ, որ Մոսկվան նրան կանչել է եւ ասել. տղա ջան, դու ես չէ՞ տարիուկես առաջ հայտարարել ու Զելինսկու հետ թուղթ ստորագրել, թե պաշտպանում ես տարածքային ամբողջականությունը: Ես ձայն չեմ հանել: Դե հիմա ստորագրի, որ այս պրոցեսի մեջ մտնում ես միութենական դեկլարացիայով»:

Հրանտ Բագրատյանը նաեւ հետաքրքիր բացահայտում արեց: Նրա խոսքով, վերջին 400 տարում Ուկրաինայում 1700 անգամ եղել են հրեական ջարդեր, որովհետեւ սկսած 15-16-րդ դարերից վաշխառուական համակարգը եղել է հրեաների ձեռքում: «Այսօր 80 բանկ կա, որից 78-ը հրեաների ձեռքում է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28