Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Աղջիկների պայքարում հայտնի են դարձել եւս չորս քաշային կարգերի հաղթողները: Նրանք են. 55 կգ քաշային կարգ, Ալեքսանդրիա Գրիգորյան՝ երկամարտի 145 կգ արդյունք, 59 կգ. Մերի Միսակյան՝ 145 կգ, 64 կգ. Անուշիկ Արշակյան՝ 159 կգ, 71 կգ. Մարիամ Միքաելյան՝ 185 կգ:
Տղաների առաջնությունում ըստ քաշային կարգերի մրցանակային եռյակ կազմել են.
67 կգ. Գարիկ Ոսկանյան՝ երկամարտի 245, Սերոբ Սահակյան՝ 208, Մհեր Հովհաննիսյան՝ 196:
Կարդացեք նաև
73 կգ. Գոռ Սահակյան՝ 295, Ռոբերտ Թորոսյան՝ 280, Ֆեդյա Մանուկյան՝ 275:
81 կգ. Մնացական Աբրահամյան՝ 301, Մհեր Խալաթյան՝ 298, Հայրապետ Հակոբյան՝ 267:
Վաղը ծանրորդները կավարտեն պայքարը Հայաստանի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ