«Կցանկանայի պարոն Անդրեասյանը պատասխանի՝ այդ 39-ից մեկը ե՞ս եմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պնդմանը, թե 39 կոռումպացված դատավորներ կան՝ հարցադրում արեց դատավոր Զարուհի Նախշքարյանը։
«Ես դեմ եմ, որ դատական իշխանությանը նման ճանապարհով հեղինակազրկելու փորձ արվի։ Եթե չունես տվյալներ, անուններ, կոռուպցիայի դեպքեր, ի՞նչն է պատճառը, որ ընդհանրական խոսք ես ասում դատական իշխանության մասին։ Կամ թող բարի լինի հրապարակի իր կարծիքով կոռումպացված դատավորների անունները, կամ թող չնսեմացնի դատական իշխանության հեղինակությունը»,-շեշտեց Զարուհի Նախշքարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ