Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը մշակութային ժառանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի՝ թե՛ քարտեզագրման, և թե՛ հանրայնացման տեսանկյունից. Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Փետրվար 25,2022 18:28

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում և հույս հայտնել, որ Մարտինա Շմիդտի նշանակմամբ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հետ փոխգործակցությունն էլ ավելի կզարգանա: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները բավականին տարողունակ են ու բազմազան, հետևաբար առկա են բազում ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց ուղղությամբ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը:

ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ մարտի 2-ին Երևանում նախատեսվում է Հայաստան/ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ՝ 2019-2022 թթ. ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև հաջորդ շրջափուլի՝ 2023-2026թթ. ծրագրի առաջնահերթությունները քննարկելու և համագործակցության նոր ոլորտներ նախանշելու նպատակով:

Ի թիվս գոյություն ունեցող համագործակցության ոլորտների՝ Մարտինա Շմիդտը ներկայացրել է փոխգործակցության նոր ուղղություններ, որոնց շրջանակում, մասնավորապես, մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մեդիագրագիտության ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները՝ տեղեկացնելով, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված է ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացումը: Նա նշել է, որ ներկայում հանրային քննարկման է դրված ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը, և կարելի է քննարկել նշված փաստաթղթում ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:

Իր տպավորությունները կիսելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է Եվրոպական մշակութային ուղիներից (European Cultural Routes) մեկի վրա, և ունի մի շարք այլ ուղիներում ներգրավվելու ներուժ:

Այս համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը մշակութային ժառանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի՝ թե քարտեզագրման, և թե՛ հանրայնացման տեսանկյունից: Նա նաև ուշադրություն է հրավիրել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի հարցին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28