Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ Մինսկը կստեղծի բոլոր պայմանները Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների անցկացման համար:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն իր հերթին հավաստիացրել է, որ պատրաստ կլինի ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները պատվիրակությունների ժամանման համար, ապահովել նրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը և անցկացնել հիշատակված բանակցությունները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, ավելի վաղ Զելենսկին Պուտինին կոչ էր արել նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է բարձր մակարդակով բանակցությունների:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ