Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք արտոնում ՀՀ իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ, պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը». Ստորագրահավաք՝ Եռաբլուրում

Փետրվար 25,2022 17:05

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան 157-րդ տարեդարձն է եւ նրա շիրիմի մոտ «Ազատագրական շարժման» անդամները քաղաքական հայտարարություն արեցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի մեկնարկը տվեցին:

Արա Զոհրաբյանն ընթերցեց հրաժարականի պահանջի հայտարարությունը. «Հանուն ազատ, ինքնիշխան եւ հզոր պետություն ունենալու նպատակի, հիշելով թուրքական ցեղասպան կեցվածքն ու ծավալապաշտական ձգտումներն առ այսօր չեն փոխվել, ինչը դրսեւորվում է մասնավորապես Հայաստանի շրջափակման, Հայոց ցեղասպանության ժխտման, Արցախի դեմ պատերազմում անմիջական ռազմական մասնակցություն ունենալու, ադրբեջանական շահն առաջ տանելու քաղաքականությամբ, գիտակցելով, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ առանց նախապայմանների կեղծ դրույթի ներքո իրականում թուրքական կողմն ակնկալում է հայկական կողմից նախապայմանների բացահայտ կամ քողարկված ընդունում: Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ պահանջատիրությունից հրաժարում, Կարսի անօրինական պայմանագրի ճանաչում, Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարում: Համոզված լինելով, որ անարժանապատիվ եւ միակողմանի զիջումները չեն դադարեցնելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ցանկությունները եւ չեն ապահովագրելու ՀՀ-ին ու Արցախին հնարավոր նոր պատերազմից եւ կորուստներից, պատասխանատու համարելով գործող իշխանությունների վերնախավին, որը թալանը վերացնելու խոստումով գալով իշխանության՝ մսխել է ժողովրդի վստահությունը, թալանի դեմ պայքարի անվան տակ ժողովրդի փողերը յուրացնելու նոր ձեւ է կիրառել պարգեւավճարների տեսքով, ձեւավորել է նոր օլիգարխիկ համակարգ, Հայաստանն ու Արցախը փաստացի տարել է պարտության՝ մարդկային, տարածքային մեծ կորուստներով ու այժմ էլ անկարողունակ է պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահը եւ համախմբել համայն հայությանը՝ հայտարարում ենք, որ չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ եւ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28