Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին: Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում: Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ մարդկային կորուստներին վերջ տալու համար»,- ասել է նա:
Դրանից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ բարձր մակարդակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ