Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նույնպես «Օմիկրոն» շտամ է հայտնաբերվել

Փետրվար 25,2022 16:31

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։

❇️ Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ:

❇️ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի կողմից ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ուղարկված COVID-19 տիպավորման նմուշները նույնականացվել են որպես SARS-CoV-2 վիրուսի «Օմիկրոն» B. 1.1.529 տիպի շտամ:

Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։

🔻«Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է՝

✅ փակ տարածքներում դիմակ կրելը
✅պահապանել սոցիալական հեռավորության պահպանումը 1-1.5 մետր
✅հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով, մաքրել ախտահանիչներով,
✅խուսափել մասսայական միջոցառումներից

🔻Հիմնական ախտանշաններն են

✅ ջերմության բարձրացումը
✅կոկորդի ցավը,
✅քթից արտահոսք,
✅չոր հազ,
✅գոտկատեղի ցավ:

Կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քթըմպանի գանգատներով։
Վաղ տարիքի երեխաների մոտ երբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորբոքման դեպքեր։

♦️«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» շտամին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով:

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:

ԱՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28