Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ որեւէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել ժողովի կայացման վրա»․ դատավոր Ազարյան

Փետրվար 25,2022 15:18

Այսօր պետք է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով տեղի ունենար․ օրակարգում քննարկման առարկա պետք է լինեին դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաեւ՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ  իրականացվող ճնշումները։ Անհրաժեշտ քվորում, սակայն չապահովվեց․ մոտ 9 տասնյակ դատավոր էր ներկայացել։

«Դատավորների միության» նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճնշումնե՞րն են պատճառը։ «Գիտեք․․․անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի նրա վրա։ Չեմ հասկանում, ի՞նչ ճնշում, որ ժողովը չկայանա՞»,-հարցադրում արեց Ալեքսանդր Ազարյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունները գուցե սպառնացել են ստուգել դատավորների քննած գործերը կամ տապալել ժողովը, Ազարյանը նշեց․ «Ես նման փաստերից տեղյակ չեմ, ինձ որեւէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել ժողովի կայացման վրա»։

Ազարյանը նաեւ հայտնեց՝ եթե չի սխալվում, 89 դատավոր է ներկա եղել․ «Եթե հետաձգվել է, տրամաբանորեն, հաջորդը նույն օրակարգով կլինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28