Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն իրեն դրել է օրենքի դաշտից դուրս. իրավաբանորեն այլ պետություններն իրավունք ունեն ուժ կիրառելու. Արա Ղազարյան. «Ա1+»

Փետրվար 25,2022 15:13

«Ա1+»-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ

 Ըստ էության՝  փետրվարի 24-ից խախտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականություն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ է սա ենթադրում։

-Միանշանակ սա պատերազմի ակտ է, այն էլ ագրեսիվ։ Խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, պետությունների ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունը, պատերազմի արգելքը․․․․ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ պատերազմի արգելքի վերաբերյալ կա սկզբունք, որ պետություններն իրենց տարաձայնությունները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով։

Ռուսաստանին շատ խիստ սանկցիաներ են սպառնում։

Հաստատ կսառեցնեն Եվրոպայի խորհրդին նրա անդամակցությունը, քանի որ խախտվել է նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը՝ չեզոքություն, ինքնավարություն, տարածքային ամբողջականություն։

Կոնկրետ կոնվենցիաների այս կամ այն կետի խախտումը միայն անդամակցության սառեցում կամ այդ կարգի պատժամիջոցնե՞ր է ենթադրում։

-Գիտեք, եթե ինքը սպառնում է միջազգային կամ տարածաշրջանային անվտանգությանը,  ըստ էության իրավաբանորեն այլ պետությունները իրավունք ունեն ուժ կիրառելու։

Ստացվում է, որ Ուկրաինայի վերջին խաղաքարտը մնում է անվտանգության խորհո՞ւրդը։

-Չէ, ժամանակի ընթացքում գուցե միջազգային տրիբունալ ստեղծվի հատուկ այս հարցով։ Հիշենք, առանձին տրիբունալ ստեղծվեց Հարավսլավիայի դեպքով, Ռուանդայի դեպքով, վերջինը վերաբերում է, իհարկե, ցեղասպանությանը, խոշտանգումներին։ Մենք դեռ չգիտենք թե ինչ փաստեր ի հայտ կգան ապագայում։ Անվտանգության խորհուրդը միայն քաղաքական սանկցիաներին վերաբերող հարթակ է, բայց ես վստահ եմ բազմաթիվ ատյաններում և  հարթակներում այդ գործընթացը սկսելու է՝ տնտեսական, իրավական, քաղաքական և ռազմական։

Համենայն դեպս, Ռուսաստանն իրեն դրել է օրենքի դաշտից դուրս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28