Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային համագործակցության մասին 2022 թ. փետրվարի 22- հռչակագրի 11-րդ կետով Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են վճռականորեն ճնշել իրենց տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների գործունեությունը՝ ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:
Ավելի պարզ ասած` այս դրույթով Ռուսաստանը պարտավորվում է իր տարածքում պատասխանատվության ենթարկել բոլոր կազմակերպություններին ու անհատներին, որոնք խոսքով և/կամ գործով կհակառակվեն, որ Արցախը, Գարդմանքը կամ Նախիջևանը լինեն Ադրբեջանի կազմում։ Օրինակ, եթե մեկն ասի, որ Արցախը պատկանում է Հայաստանին, կամ այդպիսի գրառում պարունակող պաստառով փողոց դուրս գա, ապա նրան կենթարկեն պատասխանատվության։
Ռուսաստանը և Ադրբեջանը փաստորեն վերաթարմացնում և վերահաստատում են 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածով և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստանձնած նույնպիսի պարտավորությունները, որոնք մոռացվել էին սառը պատերազմի ժամանակ, բայց հիմա նորից ասպարեզ են բերվում, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան և նրանց ծնած Ադրբեջան անունով արհեստական կազմավորումը դարձյալ դաշինք են կազմել ընդդեմ Հայաստանի։
Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար։
Կարդացեք նաև
Քանի դեռ ունենք ժամանակ և հնարավորություն, ազգային աղետը կանխելու համար պարտավոր ենք ոտքի կանգնել, համախմբվել, հեռացնել թշնամի դաշինքին ծառայող ազգադավ ռեժիմին և ստեղծել ազգային կառավարություն։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ