Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին ասել է, որ իրենք չեն միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ քայլը նա բացատրել է «Վրաստանի ազգային շահերով»:
«Ես չեմ անի որևէ բան, ես չեմ կայացնի որևէ որոշում, որն ինչ-որ կերպով կվնասի մեր երկրի ազգային շահերը և մեր ժողովրդի ազգային շահերը,- ասել է Ղարիբաշվիլին:- Ես ցանկանում եմ հստակ և միանշանակ ասել, որ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին»:
Հիշեցնենք, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի, բարձրաստիճան պետական և զինվորական պաշտոնյաների, պետական ընկերությունների և հայտնի օլիգարխների նկատմամբ:
Ղարիբաշվիլին հարցը որակել է որպես ազգային անվտանգության խնդիր և քննադատել ընդդիմությանը՝ պատժամիջոցների հարցում պնդելու համար։
Կարդացեք նաև
«Նրանց նպատակն է սադրանքների գնալ և կրկնել 2008թ. պատերազմի ողբերգությունը,- ասել է նա:- Վրաստանում հակապետական, ապազգային և անխոհեմ քաղաքականությունն ավարտված է»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ