Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուկրաինան մենակ է մնացել». Զելենսկի

Փետրվար 25,2022 12:08

«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Նրա խոսքերը հնչել են ուրբաթ վաղ առավոտյան «Ուկրաինա-24» հեռուստաալիքով հեռարձակված և սոցիալական ցանցերում տարածված ելույթում։

«Վաղ թե ուշ Ռուսաստանը պետք է բանակցի մեզ հետ, խոսի այն մասին, թե ինչպես վերջ տալ ռազմական գործողություններին ու դադարեցնել այս ներխուժումը», – ասել է Զելենսկին՝ շարունակելով․ – «Որքան շուտ սկսվի այդ խոսակցությունը, այնքան քիչ կլինեն Ռուսաստանի սեփական կորուստները»։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի արևմտյան գործընկերները անվտանգության երաշխիքներ չեն տալիս և չեն ցանկանում ընդունել իրենց ՆԱՏՕ։

«Ուկրաինան մենակ է մնացել, համաշխարհային ուժերը հեռվից հետևում են իրավիճակին, նախօրեին կիրառված պատժամիջոցները բավարար չեն», – ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Այս առավոտ մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը, ինչպես երեկ: Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետևում են: Արդյո՞ք երեկվա պատժամիջոցները համոզեցին Ռուսաստանին: Մենք լսում ենք… և տեսնում ենք, որ դա բավարար չէ», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակած տեսաուղերձում։

Լիլիթ Հարությունյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28