Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը չի արգելակվում. բանջարեղենի շուկայում 36,8%-ով թանկացում է գրանցվել մեկ տարվա ընթացքում. «Ազգ»

Փետրվար 25,2022 12:04

Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7,1%, իսկ հունվարը համեմատած դեկտեմբեր ամսվա հետ՝ 1,6%, իսկ երբ տվյալները համեմատում ենք 2015թ-ի ցուցանիշների հետ, ապա նկատելի է դառնում 117,9% գնաճ:

Վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր քաղաքներում 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.2-2.1%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.6%-ով:

Մեկ տարվա ընթացքում հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում գրանցվել է 10,4%, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1,2% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկայում մեկ տարում գնաճը կազմել է 11,4%, նույն ցուցանիշն ենք նկատում նաեւ յուղերի եւ ճարպերի շուկայում: 2022թ հունավրը 2021թ-ի դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի շուկայում արձանագրվել է 1,1, իսկ յուղերի ու ճարպերի շուկայում՝ 0,3% գնաճ:

Գնաճի կարմիր գծի շեմն անցել են բանջարեղենի շուկայում, որտեղ մեկ տարվա ընթացքում գրանցվել է 36,8%-ով թանկացում, իսկ դեկտեմբեր ամսվա համեմատ՝ 20,1%:

Եվ այսպես՝ թվերի տոկոսային հարաբերությունները ցույց են տալիս, որ գնաճը չի արգելակվում, իսկ հասարակության գրպանի պարունակությունը չի ավելանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28