Փետրվարի 19-ին կաթոլիկական «Դի թագեսփոստն» անդրադարձել է հույժ կարեւոր այս խնդրին՝ ծավալուն հարցազրույց հրապարակելով Յասմին Դում-Թրագութի հետ: Հիշյալ հարցազրույցում վերջինս հիանալի ներկայացնում է հայ ժողովրդի քրիստոնյա ժառանգությունը, Արցախ աշխարհում դրա վաղնջական գոյությունը: «Շատերը չգիտեն, որ Ղարաբաղը վաղ քրիստոնեական՝ 5-7-րդ դարերի եկեղեցիներ ու վանքեր ունի, որ օտար նվաճողների դեմ դիմադրության կենտրոն է եղել, որ Հայաստանի մշակութային, ինքնիշխան փոքր տարածք է եղել՝ լեռնային, կանաչ, տեղ-տեղ կուսական բնաշխարհով», նկարագրում է ավստրիացի հայագետը: «Ղարաբաղի հազարամյա մշակութային ժառանգությունը չպետք է ոչնչանա», իր պահանջն է ձեւակերպում վերջերս Սուրբ Էջմիածնում այդ արժեքների պաշտպանությանն կոչված, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի հայկական ուսմանց բաժնի ղեկավար Դում-Թրագութը: Փետրվարի 21-ին «Ադրբեջանցիները մշակութային ցեղասպանություն են ծրագրում» վերնագրով հրապարակում է զետեղել նաեւ գերմանական Վեցլար քաղաքում նստավայր ունեցող idea ավետարանական անկախ լրատվական գործակալությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: