Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ համայնքում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները

Փետրվար 25,2022 11:00

Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ մեկնարկել են Տավուշի մարզի Բերդ և Արծվաբերդ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքները: Այս պահին աշխատանքներն ընթանում են Բերդ քաղաքի Գարեգին Նժդեհ և Հ. Ադամյան փողոցներում:

Ծրագրով նախատեսվում է նաև հիմնանորոգել Գարեգին Նժդեհ, Ստեփանյան փողոցները, Զորավար Անդրանիկ-Խորենացի խաչմերուկը:

Վերանորոգվող բոլոր ճանապարհներին կից կկառուցվեն ջրահեռացման համակարգեր:

Ծրագրի շրջանակում հիմնովին կվերանորոգվի և կսալիկապատվի Արծվաբերդ բնակավայրի 13 փ-ի 200 երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատված, որը հարում է անմիջապես դպրոցին: Ծրագրի արժեքը 394. 357. 862 ՀՀ դրամ է, որից Կառավարության ներդրումը կազմում է 276, 050, 503 ՀՀ դրամ (70%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 118. 307. 359 ՀՀ դրամ(30%):

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28