Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն` ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների, գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 25,2022 10:54

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարածաշրջանային վերլուծության ժամանակ կարևորել էի ՀՀ և Արցախի անվտանգությունն ապահովող կառույցների հատուկ միջոցառումների իրականացման և զգոնության բարձրացման մասին։

Վստահ եմ, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը նաև մեր տարածաշրջանի համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։

Եվ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Այո՛, ի պատասխան տարածաշրջանային սպառնալիքների գլխատեց Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Պաշտոնից ազատվեց ԳՇ պետը, ԳՇ պետի ամենափորձառու տեղակալը և այդ փոփոխությունները տարածվեցին վարչության պետերի և ավելի ցածր օղակների վրա։

Ես չեմ քննարկում նոր նշանակվող կադրերին, որոնց գրեթե բոլորին ճանաչում եմ, խնդիրը տուրբուլենտ ժամանակաշրջանում կտրուկ կադրային շարժերի գնալն է։

Միաժամանակ անթույլատրելի եմ համարում, երբ տարբեր օղակներում կադրային ոչ մրցակցային իրավիճակի և սղության պայմաններում զինված ուժերում այսպիսի հաճախականությամբ կադրային փոփոխություններ են իրականացվում, որն ավելի շատ «կադրային ջարդ» է հիշեցնում։

Եթե սա է զինված ուժերի «բարեփոխում» ասվածը, ապա միանգամից արձանագրենք դրա վախճանը և մտածենք մեր հետագա քայլերի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28