Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նկատի չունենանք որոշ պետությունների եւ դաշինքների՝ ռուսական գործողությունը դատապարտող կամ Ուկրաինային աջակցության մասին հայտարարությունները, ստացվում է, որ Կիեւը փաստացի մենակ է մնացել․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 25,2022 10:12

Եթե նկատի չունենանք որոշ պետությունների եւ դաշինքների՝ ռուսական գործողությունը դատապարտող կամ Ուկրաինային աջակցության մասին հայտարարությունները, ստացվում է, որ Կիեւը փաստացի մենակ է մնացել, եւ նույնիսկ իր ավստրիացի գործընկերոջ հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի, թե ուկրաինական բանակը որքան կարող է դիմանալ:

Ուկրաինայի նախագահը նաեւ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, որոնցով նավերն անցնում են Սեւ ծով: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը: «Հիմա կարեւոր է, թե ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերել Ուկրաինային: Ահա ես դիմում եմ թուրքական վարչակազմին՝ խնդրում եմ, օգնեցեք Ուկրաինային: Մենք պահանջում ենք փակել Դարդանելի նեղուցը: Աջակցությունը, որը կցուցաբերվի մեզ պաշտպանական զենքի տրամադրման միջոցով, նույնպես կարեւոր է»,- հայտարարել է Բոնդարը:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի հրաժարվի համագործակցությունից ոչ Մոսկվայի, ոչ էլ Կիեւի հետ: «Մենք Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական ու ռազմական հարաբերություններ ունենք: Նաեւ քաղաքական ու ռազմական հարաբերություններ կան Ուկրաինայի հետ»,- նշել է նա՝ հասկացնելով, որ հանուն Ուկրաինայի երբեք սպառնալիքի տակ չի դնի շահավետ համագործակցությունը:

Բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ Էրդողանի վրա կարող են ճնշում գործադրել «զենքի ընկերները»: Թուրքերը չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, նաեւ «բայրաքթարներ» են վաճառում ուկրաինացիներին եւ նրանց համար նավեր են կառուցում:

Կա եւս մեկ կարեւոր կետ. Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով ազատ անցնելու բոլոր երկրների նավերի իրավունքն ամրագրված է 1936 թ. շվեյցարական Մոնտրոյում ստորագրված «Նեղուցների ռեժիմի մասին» կոնվենցիայով: Եվ նույն կոնվենցիան Թուրքիային իրավունք է տվել վերահսկելու նշված կարեւորագույն ծովային զարկերակները։ Այս իրավիճակը ոչ բոլոր երկրներին է ձեռնտու, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում խոսել, որ արժե այն վերանայել։ Եթե ԱՄՆ-ը սպառնա վերանայել կոնվենցիան, ինչպե՞ս կարձագանքի դրան Թուրքիան։

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28