Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լսարան՝ ճանաչված իրավաբանի պատվին

Փետրվար 25,2022 13:30

Ռուբեն Սահակյանը կյանքից հեռացավ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին, 74 տարեկանում: Փետրվարի 22-ին ՀՀ փաստաբանական դպրոցում տեղի ունեցավ նրա՝ ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի անվան լսարանի բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ ճանաչված իրավաբանը իրավագիտություն է ուսանել Ռուսաստանի Վոլգոգրադի իրավաբանական դպրոցում, որն ավարտել է քրեական իրավունքի մասնագիտացմամբ:

Աշխատել է Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարարությունում, որպես քննիչ: 1985 թվականին նա դարձել է Խորհրդային Հայաստանի Հանրապետության Փաստաբանների կոլեգիայի անդամ: 1988-ի փետրվարին սումգայիթյան ջարդերից անմիջապես հետո նա դարձավ հայ զոհերի ընտանիքների ներկայացուցիչը։

Նա մեկնեց Սումգայիթ, ապա Բաքու՝ քաղաքացիների շահերի պաշտպանությունը կազմակերպելու համար (ի դեպ, նրա հետ էին ճանաչված փաստաբաններ Ռուբեն Ռշտունին եւ Շապոշնիկովան) եւ մոտ կես տարի գտնվեց Ադրբեջանում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28