Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան «քաղում» է պետությունների միջեւ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հարցում իր երբեմնի խանդավառության արդյունքները․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 25,2022 09:38

Արտաքին ռազմական միջամտություններին կտրուկ պատասխանելու՝ ՌԴ հայտարարության ֆոնին Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ արեց աջակցություն ցուցաբերել իրենց: «Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին՝ օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասված է դեսպանատան ուղերձում:

Դրան հաջորդեց Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, որը չէր կարող էական ազդեցություն ունենալ մեկնարկած գործընթացների վրա: Այլ երկրի եւ, հատկապես, Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելը կնշանակի հակամարտության ընդլայնում, իսկ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները հայտարարել են, որ ՌԴ-ի հետ ռազմական բախման չեն գնա, քանի որ դա կնշանակի նոր համաշխարհային պատերազմ, նույնիսկ՝ միջուկային պատերազմ: Թուրքիայի ներգրավումը հակամարտությանն անխուսափելիորեն կբերի Արցախի շուրջ իրավիճակի լարման:

Ուկրաինայում ՌԴ-Թուրքիա փոխգործակցության սիրիական կամ արցախյան մոդելը նույնպես չի գործի, քանի որ Վլադիմիր Պուտինը հստակ շեշտել է, որ խնդիրը Ուկրաինան իր համար սպառնալիք համարվող տարածքից անվտանգ երկրի վերածելն է, հետեւաբար, նա չի կարող որեւէ ձեւաչափով Ուկրաինայում տեսնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, առավել եւս, որ իր ուղերձում էլ քննադատեց ոչ միայն Արեւելք ծավալվելու ՆԱՏՕ-ի, այլեւ նրա առանձին անդամների քայլերը: Այս ակնարկը միանշանակ վերաբերում է Անկարային, քանի որ վերջինիս գործողությունները լիովին տեղավորվում են Պուտինի տված գնահատականների մեջ:

Այստեղ ստիպված ենք հիշել, թե Ուկրաինայում ինչ խանդավառությամբ ընդունվեց 44-օրյա ագրեսիայի հետեւանքով Արցախի զգալի տարածքի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ, նույնիսկ զուգահեռներ էին անցկացվում Ղրիմի, Դոնբասի եւ Արցախի խնդիրների միջեւ: Այսօր Ուկրաինան «քաղում» է պետությունների միջեւ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հարցում իր երբեմնի խանդավառության արդյունքները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28