Ռուսաստանը գրավել է Չեռնոբիլի ատոմակայանը, այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, ասել է Ուկրաինայի նախագահական աշխատակազմի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հայտնում է Reuters-ը:
«Անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է ռուսների անիմաստ հարձակումից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ սա այսօր Եվրոպային ամենալուրջ սպառնալիքներից մեկն է:
Ռուսական զորքերը գրավել են ատոմակայանը, մինչ ուկրաինական զորքը երեք կողմից կռվում էր նրանց դեմ: Ռուս զինվորները հավաքվել էին Չեռնոբիլի «բացառման գոտում»՝ մինչև փետրվարի 24-ի հարձակումը, ասել է լրատվամիջոցի աղբյուրը Ռուսաստանից: Նա հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Չեռնոբիլի միջուկային ռեակտորը՝ ՆԱՏՕ-ին ազդանշան ուղարկելու համար, որ չմիջամտեն:
Կարդացեք նաև