Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունք չկա, դաշնակից՝ նույնպես

Փետրվար 25,2022 10:00

Պետք է խոստովանեմ. չէի սպասում, որ Պուտինը նոր լայնամասշտաբ պատերազմ է սկսելու:  Ոչ թե այն պատճառով, որ պատերազմն աղետ է, մարդ սպանելն՝ անբարոյականություն, եւ այլն՝ նման բաներ քաղաքականության մեջ գոյություն չունեն: Պարզապես ինձ թվում էր, որ Ռուսաստանը հնարավորություն չունի 2022 թվականին կրկնելու այն, ինչ արել է 2008 եւ 2014 թվականներին՝ այս անգամ քաղաքական գինն ավելի բարձր է լինելու: Բայց ես սխալվեցի. Արեւմուտքը որեւէ բան չի հակադրում Ուկրաինայի վրա հարձակմանը, բացի հայտարարություններից, կոչերից եւ «հույս հայտնելուց»: Տնտեսական պատժամիջոցներ, այո, կլինեն, ռուսաստանցիների կյանքը կդժվարանա, բայց դա այն լծակը չէ, որը կարող է ազդել Պուտինի քաղաքականության վրա:

Սակայն նման իրավիճակներում ինձ այնքան էլ հետաքրքիր չեն երկու կողմերի քաղաքական գործիչները՝ իրենց նենգությամբ եւ մարդկային կյանքերի, մարդկանց տառապանքների հանդեպ անտարբերությամբ՝ դա սովորական, դարերի ընթացքում մշտապես կրկնվող պատմություն է: Ավելի հետաքրքիր է ժողովուրդը կամ, եթե կուզեք, սոցիումը, որի դերը, վստահ եմ, հսկայական է նման հակամարտություններում: Ռուսաստանցիների մեծ մասը ակնհայտորեն ողջունում է նոր պատերազմը, որը դիտարկում է որպես «ծնկներից վեր կենալու» հերթական փուլ, թեեւ չկա այն ոգեւորությունը, որը նկատվում էր նախորդ՝ Ղրիմի «օպերացիայի» ժամանակ: Արեւմտյան երկրների հասարակությունները, ենթադրում եմ, մեծ մասամբ անտարբեր են, թե ինչ է կատարվում նախկին խորհրդային տարածքում:

Առավել կարեւոր հարց է, թե որքանով է ուկրաինական հասարակությունը պատրաստ դիմադրելու: Խոսքը ոչ թե բանակի տեխնիկական հագեցվածության, ոչ էլ ինչ-որ վերացական մարտունակության մասին է: Մարտունակ է նա, ով հավատում է իր պետության, իր ազգի ապագային, ով ունի անսասան արժեքային համակարգ եւ սկզբունքներ: Դա ավելի կարեւոր է, քան տանկերի եւ ԱԹՍ-ների քանակը: Կա՞ արդյոք Ուկրաինայում ագրեսորին դիմակայելու վճռականություն, թե՞ մարդիկ հոգնել են այդ բոլոր խնդիրներից եւ ուզում են «պարզապես ապրել»: Ուկրաինացիների հետ կապված ես այդ հարցին չեմ կարող պատասխանել՝ բավականաչափ տեղեկացված չեմ: Պատկերն ավելի պարզ կդառնա, եթե, ասենք, մեկ տարուց  այդ երկրում տեղի ունենան արտահերթ ընտրությունները, եւ քաղաքացիները կրկին ընտրեն Զելենսկուն:

Ի՞նչ դասեր պետք է քաղենք մենք այս իրավիճակից: Առաջինը, հավանաբար, այն է, որ միջազգային իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի. ցանկացած երկիր ցանկացած պահի կարող է հարձակվել մեկ այլ երկրի վրա, եթե դրա ռազմական եւ քաղաքական հնարավորությունն ունի: Իսկ երկրորդն այն է, որ դաշնակիցներ նույնպես, ըստ էության, չկան՝ ամեն մի պետություն ինքն է իր գլխի ճարը տեսնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Շարլ ՄԻՇԵԼ (Եվրոպական խորհրդի նախագահ), Յենս ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար), Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն (Եվրահանձնաժողովի նախագահ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…ինձ այնքան էլ հետաքրքիր չեն երկու կողմերի քաղաքական գործիչները՝ իրենց նենգությամբ եւ մարդկային կյանքերի, մարդկանց տառապանքների հանդեպ անտարբերությամբ»:
    Սակայն առաջնորդներն են ձևավորում «սոցիումը» (մեր պարագայում՝ դժբախտաբար), մանավանդ դարերով պետականություն չունեցող մեզ պես խմոր ժողովուրդների դեպքում: Ինձ ուրիշ բան էլ է հետաքրքրում. ինչու՞ է արևմունքն իր ծրագրերն իրականացնելու համար տեղերում ապուշներ նշանակում: Ձախողված խեղկատակների ակումբը գնալով համալրվում է, ու, վերջին հաշվով, դրանից միայն Ռուսաստանն է շահում:

  2. Լավատես says:

    Երբ նստակյացները քարից ամրոց չեն կառուցում, որ պաշտպանվեն նորմալ քոչվորներից, այդ նստակյացները այլասերվում են, երբ քոչվորները այլասերված նստակյացների ծղոտից ու ճյուղերից տները քամուն չեն տալիս, այդ քոչվորներն էլ են այլասերվում, մեր ռազմավարությունը պետք է լինի քարից ամրոց կառուցենք, բոլոր նստակյաց ազգերին աջակցենք քարից ամրոց կառուցեն, նմանապես, աջակցենք նորմալ քոչվորներին հիվանդ վարակիչ այլասերված նստակյացներից փրկեն նորմալ նստակյացներին, իսկ նորմալ նստակյացները սոված կպահեն այլասերված քոչվորներին եւ դրանք էլ կվերանան: Այսօր այլասերվածության աստիճանը շատ է բարձրացել ե՛ւ նստակյացների, ե՛ւ քոչվորների մեջ, որը սպառնում է նրանց նորմալ տեսակների ոչնչացմանը, ե՛ւ մեր այս հերթական տարօրինակ պատերազմում ե՛ւ հիմա գնացող տարօրինակ պատերազմում գործում է այլասերվածների օրակարգը, որովհետեւ ամեն տեղ իրենց այլասերվածներին են բերել իշխանության, որոնք փոխանակ ամրոց կառուցեին, ծղոտից պետություն էին կառուցում: Եթե մենք շարունակենք այլասերվածների օրակարգին ենթարկվել եւ ծղոտը ճյուղերով փոխարինել, ապա նորմալ քոչվորները կփրկեն նորմալ նստակյացներին մեզ նման այլասերված հիվանդ վարակիչ նստակյացից: Մեր թշնամին քոչվորը չի, մեր թշնամին այլասերվածն է՝ այլասերված նստակյացն ու այլասերված քոչվորը, մենք առաջին հերթին մե՛ր մե՛ջ պետք է ոչնչացնենք այլասերվածությունը եւ ենթարկվենք նորմալ օրակարգին, այն է՝ զորավարժություններ անցկացնել մեր դաշնակիցների՝ նորմալ նստակյացների եւ նորմալ քոչվորների հետ համատեղ, այո՛, մեր դաշնակիցներն են ոչ միայն նորմալ նստակյացներն, այլեւ նորմալ քոչվորները: Այլասերվածությունը տեսակի հիվանդությունն է եւ մեր հերոսները իրենց կյանքով եւ առողջությամբ եւ հոգու արիությամբ պաշտպանել են հայի նորմալ տեսակը, մնում է մենք բոլորս նույնպես կռիվ տանք եւ պաշտպանենք հայի նորմալ տեսակը:

    • Լավատես says:

      Այս հետխորհրդային տարիներին չաղացրին մեր օլիգարխ կոչվածներին եւ օլիգարխիկ պետական համակարգ կառուցեցին, հիմա ժողովրդի օգնությամբ այդ օլիգարխներին գահընկեց կանեն, դե ձեռի հետ էլ երկիրը վարի կտան, հիմնական նպատակը պետականության ոչնչացումն է եւ ոչ թե օլիգարխիկ համակարգից ավելի արդար պետական համակարգ ստեղծելն է, մենք այդ ֆոկուսն արդեն տեսել ենք, երբ պրոլետարները գահընկեց արեցին օլիգարխ հարուստներին եւ կայսրությունը փլուզեց, երբ սովետական ժողովուրդը գահընկեց արեց օլիգարխ կոմունիստներին եւ սովետական երկիրը փլուզեց, հիմա էլ նույն սցենարն է: Հետեւությունը մի քիչ հիմար կհնչի, բայց մենք պետք է միավորվենք մեր բոլոր լավ ու վատ հայերի հետ, մեզ կհամոզեն, թե էս օլիգարխ է, թալանչի է, դավաճան է, զզվանք է եւ նման բաներ, եթե մենք իսկապես խելոք ազգ ենք, պետք է ասենք, հա, շան տղա են, բայց մեր շան տղան են ու վերջ: Ինչքան մեր լավերը շատ միավորվեն եւ ուժեղ լինեն, այնքան մեր վատերը մեզ քիչ վնաս կտան, որ ազգի մեջ կարողացան կռիվ գցել լավերի ու վատերի միջեւ, այդ ազգը եւ այդ ազգի պետությունը դատապարտված է ոչնչացման, սովետը աչքիս լույսը չէր, բայց դրա քանդվելուց ժողովուրդը մենակ պատերազմ ու թշվառություն ստացավ, այսօր մեր շանսն է, մեր շուրջ բոլորը փլուզվելու են, եթե ենթարկվեն լավ ու վատի սադրանքին, որ հայը մյուս հայի հասցեին ասեց, թե նրա աչքի վերեւը ունք կա, դա հայ չի: Աշխարհի հայեր, միացե՛ք:

  3. Հայ says:

    Համաձայն չեմ այն մտքի հետ,որ դաշնակիցներ գոյություն չունեն։
    Ուկրաինան ՆԱՏՈ ի անդամ չի եղել և նահանգները և ՆԱՏՈ ն բազմիցս ասել են,որ չեն կռվելու Ուկրաինայի օգտին ընդդեմ Ռուսաստանի։
    Էն որ Հայաստանը այսօր դե ֆակտո չունի դաշնակից,դեռ չի նշանակում,որ չկա նման հասկացողություն։

  4. о нападении на Украину says:

    Нелегитимный диктатор напал на Украину! Военнослужащие РФ имеют полное право не выполнять приказы своего выжившего из ума и полностью нелегитимного, обнулённого диктатора. Потому что все выборы за последние 15 лет в РФ были сфальсифицированы. В том числе были сфальсифицированы выборы президента 2018 года и выборы Госдумы 2021 года. О масштабах вбросов можно судить не только по роликам Youtube (введите, например, «выборы 2018 в России вбросы» или «выборы 2021 вбросы»), а также по множеству других признаков. В марте 2018 года на сайте радио «Свобода» вышла статья, где говорится что за Путина было вброшено 10 миллионов (!) бюллетеней. Если учесть ещё и абсолютно неравные, несправедливые условия, в которые в России ставятся оппозиционные силы (и наоборот — создаются полностью тепличные условия для победы Путина и его партии Единая Россия), проводятся внесудебные расправы над реальными конкурентами Путина (Немцов — как наиболее яркий пример), то становится очевидным — нынешняя власть в РФ — это шулеры, мошенники, которые узурпировали власть и удерживают её незаконными методами. Путин — нелегитимен. Путин — никакой не президент, а узурпатор. Он — такой же как Мадуро в Венесуэле. Выполнять его приказы — это соучастие в военном преступлении. Нюрнберг не за горами. А тем, кто одумается, будет в своё время что рассказать детям и внукам — не стал на сторону бандита и узурпатора. Такими людьми будут гордиться.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28