Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանյան վերնախավի ու կազմակերպությունների նկատմամբ. «Ազատություն»

Փետրվար 24,2022 23:50

 «Ազատություն». Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանում 58 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսաստանյան վերնախավի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Պատժամիջոցներ են կիրառվել, մասնավորապես ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, ներառյալ՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի դեմ։ Կանադան նաև կչեղարկի Ռուսաստանին ավելի վաղ տրված արտահանման թույլտվությունները։

Անցած օրերին Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել` Ուկրաինայի արևելքի ռուսամետ կազմավորումները ճանաչելու Ռուսաստանի որոշմանն ի պատասխան։ Կառավարությունն արգելել է Կանադայի քաղաքացիներին և ընկերություններին ցանկացած ֆինանսական գործարք իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ և մասնակցել Ռուսաստանի սուվերեն պարտքի գնմանը:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի երկու պետական բանկերի և Պետդումայի պատգամավորների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել այդ «հանրապետությունների» ճանաչմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28