Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակ Ուկրաինային», «վերջ Ռուսաստանի արյունոտ ագրեսիային». թեժ քննարկումներ՝ ԵԱՀԿ-ում

Փետրվար 24,2022 23:30

«Հաղթանակ Ուկրաինային», «Վերջ Ռուսաստանի արյունոտ ագրեսիային»,- ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար և հանձնաժողովի նիստերը փետրվարի 24-ին անցան այս կարգախոսներով՝ լարված մթնոլորտում: ԵԱՀԿ խորհրդարանականները սուր ելույթներն ունեցան՝ դատապարտելով ՌԴ-ին Ուկրաինայի դեմ «արյունոտ ագրեսիայի», «նացիզմի», «անմեղ մարդկանց իրավունքների խախտումների», «միջազգային իրավունքի կոպիտ խախտումների» առնչությամբ: ԵԱՀԿ պատգամավորներն իրենց ելույթներում պահանջեցին ՌԴ-ին հրատապ կերպով դադարեցնել վայրագությունները և վերադառնալ դիվանագիտական հարթություն:

Իրավիճակը բավականին լարված էր ԵԱՀԿ անվտանգության հանձնաժողովի նիստի ընթացքում: Հանձնաժողովի նախագահ Ջոզելին Կինները հայտարարեց. «Դժվար է գնահատել, թե այս իրավիճակն ինչպես կազդի տարածաշրջանի և ընդհանրապես մեր կազմակերպության աշխատանքի վրա: Առանց այդ էլ Քովիդ համավարակը շատ լուրջ ազդեցություն էր ունեցել կազմակերպության գործունեության վրա: Այս իրավիճակում շատ կարևոր է ուժեղացնել մեր հավաքական միջոցները պաշտպանելու անվտանգությունը»:

Դատապարտելով ՌԴ-ի գործողությունները և կարևորելով պատժամիջոցների հնարավորության օգտագործումը ՌԴ-ի վրա` ճնշում գործադրելու առումով, անվտանգության հանձնաժողովի նախագահն ասաց. «Ռուսաստանը պետք է միանա քաղաքակիրթ աշխարհին և վերադառնա խաղաղության օրակարգին»: Բոլոր պատվիրակներն իրենց ելույթներում դատապարտում էին ՌԴ-ին և հայտարարում ՝ իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին:

ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հայտարարեց՝ մենք բոլոր հնարավոր սուր բառերով դատապարտում ենք ՌԴ-ի ագրեսիան Ուկրաինայի հանդեպ. «Ռուսաստանի գործողությունները դեմ են միջազգային իրավունքին: Մենք պահանջում ենք ռուսական կողմին հավատարիմ մնալ իր հանձնառություններին: Մենք ամբողջովին պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը»:

Մինչ ԵԱՀԿ ԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավարը հայտարարում էր Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների, խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման մասին, ռուսական պատվիրակության անդամները վստահեցնում էին, որ ռազմական գործողությունները բացառապես կատարվում են Դոմբասի ժողովրդի պաշտպանության համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28