Հայաստանն առաջին հերթին մի բան պետք է անի՝ իր ուշադրությունը պետք է սևեռի Սյունիքի և Արցախի պաշտպանության և մեր պետական սահմանների ամրացման, ամրապնդման գործին։
«Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ նման դիտարկում արեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ինչ դիրք պետք է ընդունի Հայաստանը։
«Եթե մինչև հիմա ինչ-որ հռետորաբանություն կար, ապա հիմա պետք է զբաղվել գործով և առաջին հերթին զբաղվել մեր պետության շահերը պաշտպանելով։ Բացի դա, ես կարծում եմ, որ մենք այս հակամարտության մեջ պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ միջամտությունը մեր պետության շահերից չի բխում»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ մենք պետք է հասկանանք՝ վերջերս Ալիև-Պուտինի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցությունն ունի որոշակի դրույթներ, որոնք չեզոքացնում են այս կամ այն երկրի միջամտությունն այլ երկրի գործերին։
«Եվ այստեղ մեզ հստակ հուշումներ կան, որ այն, ինչ կկատարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, չպիտի հուսադրի հայկական կողմին»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը՝ կարևորելով, որ մենք պետք է խորությամբ ուսումնասիրենք այդ փաստաթուղթը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։