«Ո՞ր մոնոպոլիան է, որը կար 2018-ի հունվարի 1-ին եւ չկա հիմա՝ 2022-ի հունվարի 1-ին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հարցադրում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա հավելեց. «Հիմա ասում են՝ ով ուզի, կարող է բերի շաքարավազ, բայց բերո՞ւմ է, թե՞ չէ: Վառելանյութի շուկան, որ նայենք, ընդամենը 1 նոր խաղացող է մտել վառելանյութի շուկա, բայց այդ ընկերության միակ պայմանագիրը ՊՆ-ի հետ է: Այնպես որ դա էլ շատ հարաբերական է: Իրենք ասում են՝ շուկան բաց է, կարող են մտնել, բայց եթե որեւէ մեկը չի մտնում, նշանակում է շուկան այդքան էլ բաց չի:
Դա նշանակում է, որ ընդամենը ասում են, թե շուկան բաց է, եթե բաց լիներ՝ շաքարավազ ներկրողները կշատանային, բենզին ներկրողները կշատանային: Միայն բանանի գինն է մի քիչ ընկել, բայց կներեք, սա հո բանանային հանրապետություն չի ու իրենց արածն էլ հո բանանային հեղափոխություն չի»:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ մենք պարզաբանումներ ենք ստացել նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Մանրամասները՝ առաջիկայում;
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ