Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայում ՆԱՏՕ-ն զինծառայողներ չունի և չի էլ պատրաստվում ուղարկել. Ստոլթենբերգ

Փետրվար 24,2022 17:57

ՆԱՏՕ-ն Ուկրաինան համարում է արժեքավոր գործընկեր, բայց Ռուսաստանի նոր ներխուժման ֆոնին չի նախատեսում զինծառայողներ ուղարկել՝ Ուկրաինայի ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:

«Ուկրաինան մեզ համար շատ արժեքավոր գործընկեր է, մենք աջակցում ենք այդ երկրին բազում տարիներ: Օգնել ենք կառուցել ռազմական ենթակառուցվածքներ, մարզել, հագեցնել և ուժեղացնել բանակը»,- ասել է նա՝ հավելելով, որ այնուամենայնիվ, իրենք այժմ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չունեն, և իրենք չեն նախատեսում այնտեղ զինվորականներ ուղարկել:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրենք միշտ հստակ հայտարարել են իրենց դիրքորոշումը և կշարունակեն նույնն անել: Նրա խոսքով որոշում է կայացրել «ավելացնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող երկրների սահմաններում»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28