Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի վրա հարձակումը միջազգային իրավունքի ծանր խախտում է. Թուրքիայի ԱԳՆ

Փետրվար 24,2022 17:51

Ermenihaber. Թուրքիայի ԱԳՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմագործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Անկարան անընդունելի է համարում և մերժում է ՌԴ-ի սկսած ազմական գործողությունը:

«Այս հարձակումը ոչ միայն անվավեր է դարձնում Մինսկի համաձայնագրերը, այլև միջազգային իրավունքի ծանր խախտում է, և լուրջ սպառնալիք է ներկայացնում մեր տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար: Թուրքիան, որ հավատում է երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքով սահմանները փոխելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նաև Ռուսաստանին կոչ է արվում վայրկյան առաջ դադարեցնել «անօրինական գործողությունները» և աջակցություն է հայտնվում Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում:

Էրդողանը շեշտել է, սակայն, որ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը, և դա իրենց համար սկզբունքային մոտեցում է: Թուրքիայի նախագահը կարևորել է նաև Մինսկի համաձայնագրերի հիման վրա արդյունքի հասնելու կարևորությունը:

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ խնդրի սրացումը և բախումները ոչ ոքի օգուտ չեն բերի՝ ավելացնելով, որ իրենք կարևորում են դիվանագիտական շփումների ու բանակցությունների շարունակումը: Նա հերթական անգամ ասել է, որ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար իրենք պատրաստ են անել այն ամենը, ինչը կախված կլինի իրենցից:

Թուրքիայի նախագահը, նշելով, որ իրենք այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ են անում, ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել:

Վերջում էլ Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմը ամենասեղմ ժամկետներում սպասում է Պուտինի այցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28