Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ ուկրաինական կոնֆլիկտից՝ միշտ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտվի առիթից»․ Հայկ Մամիջանյան

Փետրվար 24,2022 17:25

«Այս մարդիկ չգիտեն, թե ինչ են միջազգային հարաբերությունները, խնդիրները, չգիտեն, թե ինչ հակազդեցություն է հնարավոր տալ։ Միակ հույսս այն է, որ այս պահին ճակատագրական սխալ չանեն։ Լավատես չեմ, որ կանեն մի բան, որը երկրի համար դրական իրավիճակ կունենա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինա ՌԴ ռազմական ներխուժման իրավիճակում ՀՀ իշխանության կողմից հնարավոր անելիքներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակին զուգահեռ՝ հանդիպել են ՀՀ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, Հայկ Մամիջանյանը շեշտեց․ «Հայկական կողմն առնվազն պետք է ունակ լինի դիստանցավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից։ Ինչում ես խիստ կասկածում եմ։ Երկու օր առաջ Եվրանեսթի բյուրոն վտանգավոր հռետորիկայով հայտարարություն ընդունեց եւ այդպես էլ չիմացանք՝ Մարիա Կարապետյանն ինչպե՞ս է քվեարկել։ Բյուրոյի նիստում ընդդիմությունը չունի ներկայացվածություն։ Ասաց, որ կողմ չի եղել, բայց մենք փաստական ապացույց չունենք։ Ձեռնպահի հնարավորություն կա, իսկ ՀՀ-ն «վետո»-ի իրավունք ունի։ Իշխանությունը հստակ չի ասում, թե ինչ է արել»։

Հարցին, թե ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում Ադրբեջանի կողմից ի՞նչ հնարավոր վտանգներ է պետք ակնկալել մեր հանդեպ, պատգամավորն այսպես պատասխանեց․ «Անկախ ուկրաինական կոնֆլիկտից՝ միշտ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտվի առիթից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի համար հարց է՝ թուրքերն արդյոք ուզո՞ւմ են մեզ ցեղասպանել, թե ոչ․․․Մենք պատմությունը լավ գիտենք։ Չեմ կարծում, թե առիթներ են պետք, որպեսզի Ադրբեջանն ապացուցի իր արյունարբու մոտեցումը մեր հանդեպ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28