Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Փետրվար 24,2022 14:28

«Անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կասի միակողմանի, վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ։ Լուծումը բանակցությունների արդյունք պետք է լինի՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը։

Նրա խոսքով․ «Կարեւոր է, որ ռազմագերիները վերադարձվեն։ Շարունակելու ենք սա կրկնել, մինչեւ վերջին ՀՀ քաղաքացին կվերադարձվի ՀՀ-ին։ Ռազմագերիները, մարդկային կյանքը չեն կարող առեւտրի առարկա լինել, ուստի մենք ողջունում ենք ՀՀ-ի քայլը՝ Ադրբեջանին տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները»։

Ինչ վերաբերում  է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, Կալյուրանդը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կգա տարածաշրջան։

Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներն ամփոփելով՝ Մարինա Կալյուրանդը նշեց․ «Քննարկել ենք, թե ինչ առաջխաղացման է հնարավոր հասնել ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Խոսել ենք կոմունիկացիաների ապաշրջափակման, երկաթգծի մասին՝ քայլեր, որոնք աստիճանաբար կարող են բերել լուծումների։ Խոսել ենք նաեւ Թուրքիայի հետ բանակցությունների մասին։ Թուրքական ավիաընկերություններն արդեն թռնում են Երեւան։ Հաջողություն ենք մաղթում կողմերի՝ այսօր կայանալիք հանդիպմանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28