Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական գործ հարուցելու հիմքն ավելի քան ակնհայտ էր». Արթուր Մանուկյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված քրեական գործ չհարուցելու առիթով

Փետրվար 24,2022 14:12

«Քրեական գործ հարուցելու հիմքն ավելի քան ակնհայտ էր»,- ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի բողոքի քննության ընթացքում դատարանի դահլիճում հայտարարեց  ՀՀ ԱԺ ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ներկայացուցիչ Արթուր Մանուկյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշման դեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը բողոք են ներկայացրել:

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ այս գործով վերջին դատական նիստը, որի ընթացքում հետազոտվեցին դեպքի տեսագրությունները:

Այնուհետև եզրափակիչ ելույթով հանդես եկավ  Արթուր Մանուկյանը: Նա պնդեց, որ բոլոր հիմնավոր փաստերը կային, որպեսզի քրեական գործ հարուցվեր: Փաստաբանն ասաց. «Քննչական մարմինը և դատախազությունը կայացրել են ոչ օրինական և ոչ հիմնավոր որոշումներ: Դրանք, իմ գնահատմամբ, քաղաքական որոշումներ էին, այլ ոչ թե իրավական»:

Փաստաբանը նաև մտահոգություն հայտնեց դատարանի վրա հնարավոր ճնշումների կապակցությամբ: Նա մեզ հետ զրույցում ասաց՝ կարծես դա դատավորին դուրս չեկավ և այդ մասով իմ ելույթն ընդհատեց:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝  14.50-ին:

Արթուր Մանուկյանը հստակեցրեց՝ այս գործով այլ ընթացակարգ չկա. դատարանը կամ պետք է բողոքը բավարարի կամ մերժի, մասնակի բավարարման ընթացակարգ չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28