Երևան քաղաքում՝
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-28-ին, մարտի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-28-ին, մարտի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.10C (1986թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -17.10C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.50C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ