«Ամերիկայի ձայն». Սպիտակ տունը հաղորդում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Նախագահ Զելենսկին այս գիշեր զանգահարեց ինձ, և մենք հենց նոր ավարտեցինք ելույթը: Ես դատապարտել եմ ռուսական ռազմական ուժերի այս չհրահրված և անհիմն հարձակումը։ Ես նրան տեղեկացրեցի այն քայլերի մասին, որոնք մենք ձեռնարկում ենք միջազգային դատապարտման համար, այդ թվում՝ այսօր երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նա խնդրեց ինձ` կոչ անել աշխարհի առաջնորդներին հստակ արտահայտվել նախագահ Պուտինի աղաղակող ագրեսիայի դեմ և կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին։ Վաղը ես կհանդիպեմ G7-ի առաջնորդների հետ, և Միացյալ Նահանգներն ու մեր դաշնակիցները և գործընկերները խիստ պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։ Մենք շարունակելու ենք աջակցություն և օգնություն ցուցաբերել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։»