Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը կավելացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ». Բաքվում մեկնաբանում են ՌԴ-Ադրբեջան հռչակագիրը. JAMnews

Փետրվար 24,2022 10:54

JAMnews. Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հռչակագիր են ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին։ Ինչպե՞ս են այն մեկնաբանում Բաքվում։

Հարավային Կովկասում նոր իրողություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում նոր դինամիկայի համար, կարծում է քաղաքական մեկնաբան Աղշին Քերիմովը։

«Վերջին ժամանակներս Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար։

Այդ հնարավորություններն առանձնապես արդիական են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, և այս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան բոլոր շանսերը։

Հետաքրքիր դետալ եմ ուզում նշել հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածի մասին։ Պուտինը հայտարարել է, որ կան վիճելի հարցեր հետկոնֆլիկային փուլում, սակայն Ռուսաստանը շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել այդ գործընթացի խաղաղ լուծման համար։

Կարելի է ենթադրել, որ նման հայտարարությունից և Ադրբեջանի հետ հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանը կավելացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների բնույթը բոլորովին նոր մակարդակ է բարձրանում։

Ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել տնտեսական կապերը, սակայն առավել կարևոր է այն, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները նոր զարգացում կստանան։

Կարող եմ միայն ենթադրել, որ այս պահից սկսած՝ ռուս խաղաղապահների վարքը Ղարաբաղի այն հատվածում, որտեղ նրանք ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, կփոխվի դեպի լավը՝ պաշտոնական Բաքվի տեսանկյունից։ Սակայն դեռևս դժվար է ասել, թե դրա դիմաց ինչ կպահանջի Մոսկվան», — նշել է Քերիմովը։ Հարավային Կովկասում նոր իրողություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում նոր դինամիկայի համար, կարծում է քաղաքական մեկնաբան Աղշին Քերիմովը։

«Վերջին ժամանակներս Հարավային Կովկասում ձևավորված իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար։

Այդ հնարավորություններն առանձնապես արդիական են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, և այս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան բոլոր շանսերը։

Հետաքրքիր դետալ եմ ուզում նշել հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածի մասին։ Պուտինը հայտարարել է, որ կան վիճելի հարցեր հետկոնֆլիկային փուլում, սակայն Ռուսաստանը շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել այդ գործընթացի խաղաղ լուծման համար։

Կարելի է ենթադրել, որ նման հայտարարությունից և Ադրբեջանի հետ հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանը կավելացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ, որովհետև Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների բնույթը բոլորովին նոր մակարդակ է բարձրանում։

Ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել տնտեսական կապերը, սակայն առավել կարևոր է այն, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները նոր զարգացում կստանան։

Կարող եմ միայն ենթադրել, որ այս պահից սկսած՝ ռուս խաղաղապահների վարքը Ղարաբաղի այն հատվածում, որտեղ նրանք ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, կփոխվի դեպի լավը՝ պաշտոնական Բաքվի տեսանկյունից։ Սակայն դեռևս դժվար է ասել, թե դրա դիմաց ինչ կպահանջի Մոսկվան», — նշել է Քերիմովը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28