Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է հող փորել սովորեին». պատգամավորի հետ հանդիպմանը ուսանողները լքել են սենյակը. «Ժողովուրդ»

Փետրվար 24,2022 10:26

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակից ուսանողներից մեկը մեզ մանրամասներ է ներկայացրել հանդիպումներից: Երբ նրանք զայրացած դուրս եկան նիստերի սրահից, պատմեցին, որ բոյկոտեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ հանդիպումը: Ասել է թե՝ Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին եւ դուրս եկել։

Ի՞նչն էր պատճառը. հանդիպման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ երբ ուսանողները խոսել են դիվանագիտության մասին եւ, որպես բացասական օրինակ, մատնանշել ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն, ոչ թե կրթությունն է կարեւոր, այլ ծանոթ ունենալը, ի պատասխան Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է նրանք հողափորություն սովորեին, քան միջազգային հարաբերություններ։

Եվ այս հանգամանքն էլ զայրացրել է ուսանողներին, նրանք բղավել են ու զայրացել իրենց հողափոր դառնալու ճանապարհ ցույց տալու համար եւ դուրս եկել նիստերի դահլիճից։

Եղոյանի խոսքով՝ միգուցե ուսանողների մոտ տպավորություն է եղել, թե թերագնահատում է իրենց մասնագիտությունը, սակայն, հակառակը, բարձր է գնահատում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28