«Ամերիկայի ձայն». Ողջ աշխարհի աղոթքները այս գիշեր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք ենթարկվում են ռուսական ռազմական ուժերի կողմից չհրահրված և անհիմն հարձակմանը: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։
Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն բոլոր մահերի և ավերածությունների համար, որոնք կլինեն այս հարձակման արդյունքում, և Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին:
Այսօր երեկոյան ես կհետևեմ իրավիճակին Սպիտակ տնից և կշարունակեմ կանոնավոր տեղեկություններ ստանալ իմ ազգային անվտանգության թիմից: Վաղը ես առավոտյան կհանդիպեմ G7-ի իմ գործընկերների հետ, այնուհետև կխոսեմ ամերիկացի ժողովրդի հետ՝ ներկայացնելու հետագա քայլերը, որոնք Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կպարտադրեն Ռուսաստանին Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության ու անվտանգության դեմ ագրեսիայի անտեղի ակտ իրականացնելու համար:
Մենք նաև կհամակարգենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ուժեղ, միասնական պատասխան, որը կզսպի Դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա:
Կարդացեք նաև
Այսօր երեկոյան ես և Ջիլն աղոթում ենք Ուկրաինայի խիզախ և հպարտ ժողովրդի համար։